Մոռանալ…
Չհիշել…
անունդ էլ չտալ… մոռանալ… ինչպես…
Ինչպես
մոռանամ այն օրը, երբ տեսա քեզ, ինչպես չհիշեմ հայացքն ու աչքերը քո: Մի պահ ինձ թվաց
ես չեմ, ուրիշ եմ, նոր եմ, բայց հիմա գիտեմ… ես եմ եղել, միշտ էլ ես եմ եղել, ուղղակի
մի պահ կորցրել եի ինձ ու չեմ գտել դեռ: Իսկ դու, ով ես դու, աստղ ես, որ փայլեց վերևում
քանի դեռ չկային ամպեր, հետո անհետացավ, անհետ կորավ… ինչպես… կարող եմ արդյոք չհիշել այն օրը ես, ունակ եմ արդյոք
մոռանալ համբույրն այն փափագած, որ խլեցիր դու իմ շուրթերից, այնքան սպասված, այնքան
քաղցր ու ցանկալի էիր , ինչպես… մոռանալ… մոռացիր ինձ տկար հոգի, մոռացիր ինձ միամիտ
սիրտ, որ չկաս էլ կարծես, փշրվել ես դու, այսքան շուտ, առաջին իսկ սիրո զգացումից,
ինչու… կարելի է արդյոք այդպես հարվածել, այդպես խեղդել այն ինչ գեղեցիկ էր այդքան
թվում ինձ մի պահ: Իսկ դու… ուր ես հիմա դու, ինչու էլ չկաս դու իմ կյանքում, ինչու
հեռացար այսպես արագ, մեղավոր էի ես ինչ որ մի բանում, գուցե պարզապես բավարար լավը
չեի քեզ համար, որ դու էլ ինձ պես սիրել սովորեիր, ցանկանալ իմանայիր, համբույրս կարոտեիր,
գուցե ուրիշն էր այն մեկը ով դու ես դարձել ինձ համար, իսկ ես … ես պարզապես, գուցե
եղել եմ ընդամենը մի պահ, ակնթարթ, որ այնքան շուտ թռավ ու անցավ, բայց թողեց հետքեր,
բացված սպիեր հոգուս և սրտիս նվեր: Սիրահարվել… ես… Օ ոչ, միայն թե ոչ դա… ախր սիրել,
չէ դա ինձ համար չէ, ես չեմ կարող, երբեք էլ չի ստացվել, իսկ եթե ոչ, այս ինչ ցավ է,
որ խեղդում է հոգիս, շնչում եմ մի կերպ, այս ինչ ցավ է տարօրինակ, որ անգամ անցունքս
է խլել, չորացրել, ուզում եմ ես լամ, գուցե հանգստանամ, բայց ինչու չեմ կարող, ասա
ինձ ինչու…
Մոռանալ…
չհիշել… դժվար է այնքան… ուզում եմ սիրել, ուզում եմ տեսնել, ուզում եմ գրկել, ամուր
գրկել և համբուրել, ուզում եմ գոռալ, որ անզգայանամ ու մոռանամ ու էլ չհիշեմ… ինչպես…